Օգոստոսի 18-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել մի կին և հաղորդում տվել, որ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ին, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 15 շենքի մոտակայքում ինչ-որ սուպերմարկետի վաճառողուհի Վարսիկի որդին իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի` պատճառելով մոտ 260.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարսիկը 1976 թ. ծնված Վարսենիկ Խ.-ն է, իսկ որդին` 1992 թ. ծնված Էդգար Խ.-ն, որն օգոստոսի 18-ին, ժամը 14.50-ին, իրենց բնակարանից բերման է ենթարկվել բաժին: Էդգար Խ.-ն նախապատրաստված նյութերի հետ հանձնվել է ոստիկանության Կոտայքի բաժին: