
Մի անհանգստացեք, ես լավ եմ. Գերության մեջ գտնվող հայ զինծառայողն է գրել հարազատներին

«Հակոբը նամակում գրել է, որ ինքը շատ լավ է, իրեն այնտեղ շատ լավ են վերբերվում; Հագուստ են տվել, բուժզննում է անցել: Ասում է` մի անհանգստացեք, ես լավ եմ: Իսկ վերջում գրել էր՝ ձեր սիրելի Հակոբ ջան»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նամակը վերծանել է նրա հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը:
Նա ասել է, որ այսօր Կարմիր խաչի միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակում հանդիպել են կազմակերպության ներկայացուցիչների հետ, ստացել նամակը և տեղեկացել, որ հանդիպումը Բաքվում միջազգային կազմակերպության և Հակոբի հանդիպումն այսօր կայացել է: «Մանրամասներ մեզ չեն ասել»,- նշել է Արման Ինջիղուլյանը: