
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են Սարդարապատ գյուղում սպանված «Ստուկաչ» Արմենին պատկանող հրազենը և կռվի մասնակիցներին. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ և բացատրական աշխատանքներ իրացնելիս հայտնաբերել են նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզում սպանված «Ստուկաչ» մականվամբ 41-ամյա Արմեն Եփրեմյանին պատկանող Կալաշնիկով տիպի ինքնաձիգը:
Փետրարի 19-ին Արմավիր քաղաքում հնչած կրակոցների փաստով նախապատրաստված նյութերի ընթացքում ոստիանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նաև կռվի մյուս մասնակիցներին, այդ թվում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ 26-ամյա Սևակ Եփրեմյանին, Հոկտեմբեր գյուղի բնակիչ 25-ամյա Էվրիկա Ենոքյանին և Սարդարապատ գյուղի բնակիչ 41-ամյա Մկրտիչ Հակոբյանին:
Բացատրական աշխատանքների արդյունքում Ս. Եփրեմյանը, ով նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզում սպանված 41-ամյա Ա. Եփրեմյանի ազգականն է, ոստիկաններին է ներկայացրել Կալաշնիկով տիպի ինքնաձիգ և հայտնել, որ դա պատկանում է Արմեն Եփրեմյանին, որն ինքը հայտնաբերել է նրան պատկանող ավտոտնակում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: