Վարչապետի ցավակցական խոսքը ականավոր հայ գիտնական Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ

Կյանքից հեռացավ մեր ժամանակների մեծագույն հայերից մեկը։ Գիտնական, ում թողած մեծ ժառանգությունը հայ գիտական մտքի զարգացման գործում ահռելի է, և դեռ երկար ժամանակ ուսումնասիրության, վերլուծության և արժևորման մեծ ճանապարհ է հարթելու բազմաթիվ գիտնականների և ուսումնասիրողների համար։ Բազմակողմանի օժտված մեծ հայի թողած գրական, գեղարվեստական ժառանգությունն իր արժանի տեղն է գրավում մեր մշակույթում և մտագործունեության նոր հորիզոններ բացում նոր սերունդների համար։ Գրիգոր Գուրզադյանն ավելին է, քան մեծ գիտնական, նա հայ մարդու, մտավորականի օրինակելի կերպար է, ում տեսակի կարիքը մեր ազգը, հասարակությունը մշտապես զգալու է։

Իմ խորին զավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, աշակերտներին, նրա տաղանդի երկրպագուներին։ Աստված լուսավորի և փառավորի մեծ մարդու հոգին։

ՀՀ կառավարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728