
Արտաշատի բնակիչը փորձել է ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը

Արտաշատ քաղաքի 32-ամյա բնակիչ Բագրատ Նազարյանը մեղադրվում է հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու մեջ: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Բագրատ Նազարյանը 2013թ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ Արարատի մարզի Բուրաստան գյուղի տարածքում տեղակայված ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասի ուղեկալի հատվածում գտնվող ինժեներատեխնիկական արգելքի սյան մոտով մուտք է գործել հիշյալ զորամասի տարածք:
Ապա դաշտամիջյան ճանապարհով շարժվելով հայ-թուրքական սահմանի ուղղությամբ և շրջանցելով հսկիչ անցագրային կետերը՝ փորձել է առանց սահմանված փաստաթղթերի հատել հայ-թուրքական սահմանը և մուտք գործել Թուրքիայի տարածք:
Մանրամասներն` այստեղ