
Հրդեհներ՝ հանրապետության տարբեր հատվածներում

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվել են 2000 քմ թփուտներ և եղեգնուտ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկ տարածք, միջպետական «Մ-2» ավտոճանապարհի Արենի – Չիվա հատվածում այրվել են 1,5 հա խոտածածկույթ, 8 ծիրանի տնկի` մասամբ, միջպետական Մ-3 ավտոճանապարհին՝ Աշտարակ – Ապարան հատվածում (4-րդ կմ)՝ 5000 քմ խոտածածկ տարածք և մոտ 60 տնկի, Արարատի մարզի Ջրաշեն գյուղի ամառանոցների մոտակայքում՝ 2500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն