Դավիթը չի կարողանում դպրոց գնալ ցավերի պատճառով, ծնողները AKTEMRA դեղամիջոցի հայթայթման խնդրանքով դիմում են բարեգութ մարդկանց
Դավիթ Մակոյանի մոտ հայտնաբերվել է «Յուվենիլ իդիոպատիկ արտրիտ» հիվանդություն: Մոտ 5 տարի է՝ երեխան բուժում է ստանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում, սակայն կարողանում է քայլել միայն ցավազրկող դեղերի ազդեցության տակ, որոնց ազդեցությունը օրեցօր նվազում է:
Երեխան ստանում է ցիտոստատիկ և հորմոնալ բուժում, որը խիստ բացասաբար է ազդում օրգանիզմի վրա: թողնում է անդառնալի հետևանքներ: Դավիթը սովորում էր Երևանի թիվ 103 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, սակայն ցավերի պատճառով, թողեց ուսումը՝ լավացման դեպքում վերադառնալու ակնկալիքով:
Լիարժեք բուժում ստանալու համար անհրաժեշտ է AKTEMRA դեղամիջոցը, որի մեկ սրվակը 380,000 դրամ արժե: Դավթի ընտանիքը չունի դիմում է բարեգութ մարդկանց՝ AKTEMRA դեղամիջոցի ձեռքբերման հարցում օգնության խնդրանքով:
Դավթի մոր՝ Գոհար Դանիելյանի հեռախոսահամարն է՝ +37496 61-14-17:
HSBC բանկում բացված է հաշվեհամար` 005-003504-001 AMD (ստացող` Գոհար Դանիելյան):
«Հույս» կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր կարձագանքեն հիվանդ երեխային օգնելու մեր խնդրանքին: Հավատում ենք, որ Ձեր օգնությամբ Դավիթը կրկին կապրի լիարժեք առողջ կյանքով և կիրագործի իր բոլոր երազանքները:
Նարինե Մինասյան
«Հույս» կենտրոնի համակարգող