
Մետրոպոլիտենի հեռացված աշխատակիցները մարտի 3-ին կդիմեն դատարան. NEWS.am

Մետրոպոլիտենի երեք մեքենավարները, ովքեր փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով ազատվել էին աշխատանքից, մարտի 3-ին հայց կներկայացնեն «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի դեմ: Այս մասին NEWS.am-ին ասել է աշխատանքից ազատված մեքենավարների փաստաբան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Քրիստինա Գեւորգյանը:
«Այս պահին հայցն ենք պատրաստում, եւ մարտի 3-ին արդեն կդիմենք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան»,- ասել է փաստաբանը: Պատասխանող կողմն ըստ փաստաբանի լինելու է ընկերությունը, ոչ թե տնօրենը. «Մենք դատի ենք տալիս ամբողջ Մետրոպոլիտենին, ոչ թե իրենց տնօրենին, որովհետեւ ընկերությունն է անհիմն աշխատանքից հեռացրել այս երեք երիտասարդներին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: