Բաժիններ՝

Արդյո՞ք նոտարը պետք է հաստատի միայն անձի ստորագրության իսկությունը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»– ի փոխանցմամբ` Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչ Գրիգորի Վահանյանը դեռևս 2013թ. դիմել է Սահմանադրական դատարան՝ «Նոտարիատի մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

Վիճարկվող հոդվածը վերաբերում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացմանը:

Այն սահմանում է, որ նոտարը վավերացնում է այն բոլոր փաստաթղթերի վրա եղած ֆիզիկական անձանց ստորագրությունների իսկությունը, որոնք չունեն գործարքի բնույթ: Վավերացնելով ֆիզիկական անձի ստորագրության իսկությունը՝ նոտարը չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ ստորագրությունը կատարել է որոշակի անձ:

Ըստ Գ.Վահանյանի՝ եթե գործարքի կամ կտակի հետ կապված որևէ փաստ նոտարական կարգով չի հաստատվել, ապա այն առոչինչ է, չունի ապացուցողական ուժ և չի առաջացնում իրավաբանական հետևանք:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացին ցանկանում է իր կտակը փոփոխել, լրացնել կամ վերացնել: Քաղաքացին  դիմում է նոտարին, սակայն, որպես կանոն, վերջինս դա չի վավերացնում սահմանված կարգով և ձևով, այլ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ հաստատում է անձի միայն ստորագրությունը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս