Բաժիններ՝

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատասխանը` Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը քննադատողներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը քննադատողներին ուղղված գրառում է հայտնվել. «Գոյություն ունի երեք հնարվոր ելք` բնակցությունների միջոցով կարգավորում, անընդունելի ստատուս քվոյի պահպանում կամ պատերազմ: Նրանք, ովքեր քննադատաբար են մոտենում Ուորլիքի հայտարարությանը, պետք է հիշեն, որ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում փոխզիջում է ենթադրում: Եթե կողմերը մինչեւ վերջ իրենց ուզեցածը պահանջեն, ապա շատ ու շատ երկար են սպասելու»:

Հիշեցնենք, որ Կարնեգի կենտրոնում ելույթի ժամանակ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման 6 կետանոց հիմնարար սկզբունքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031