
Կիևյան կամրջի վրա ՃՈ ուղեկցող սպայական վաշտի աշխատակիցները կանխեցին 23-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

Այսօր` սեպտեմբերի 2-ին, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանն ու տեսուչ Արման Չուխաջյանը Կիևյան կամրջի վրա կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը: Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկ ժամից ավելի Ճանապարհային ոստիկանները, իսկ հետո` նրանց միացած Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները խնդրում-համոզում էին, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Այնուամենայնիվ, ոստիկաններին հաջողվեց աղջկան նստեցնել ոստիկանական ավտոմեքենան և տեղափոխել Մաշտոցի ոստիկանություն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ աղջիկը Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Ա. Գ.-ն է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com-ում