 
                        Կողաշրջված «Նիվա»-ի վարորդը մահացել է
 
                                    Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ձորական և Հաղթանակ գյուղերի միջնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիվա» մակնիշի 10SL161 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` վարորդը մահացել է:
Հրշեջ-փրկարարները տեղում հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի փականը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        