Բաժիններ՝

Գյումրիում բացվել է Արտակ եպիսկոպոս Սմբատյանցի հուշաքանդակը

Սեպտեմների 1-ին Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցու կողքին բացվեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի Թեմի առաջին առաջնորդ Արտակ եպիսկոպոս Սմբատյանցի հուշաքանդակը, որի հեղինակը գյումրեցի քանդակագործ Սամվել Պողոսյանն է: Պատմությունից մեզ հասած սակավաթիվ լուսանկարների միջոցով քանդակագործը  կերտել էր Սրբազանի դիմապատկերով հուշաքանդակը: Կիրակնօրյա Սուրբ Պատարագի վերջնամասում Սուրբ Յոթ Վերքի դիմաց կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Թեմի առաջին առաջնորդ Արտակ Սրբազանի: Շիրակի Թեմի ներկայիս առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Սուրբ Պատարագի քարոզի ժամանակ խոսեց Արտակ Սրբազանի մասին` նշելով, որ 1937 թվականը շատ-շատերի համար կարող է ոչինչ չասող տարեթիվ լինել, սակայն 1937 թվականի ճիշտ այս օրերին բոլշևիկյան բռնապետության կողմից սպանության ենթարկեցին Շիրակի Թեմի 25 հոգևորականներ, նույն թվականի ապրիլին ձերբակալվեց Թեմի առաջնորնդը, իսկ սեպտեմբերի 2-ի, լույս 3-ի գիշերը, 5 ամիս շարունակ ենթարկվելով անմարդկային կտտանքների, սպանվեց նաև Արտակ Սրբազանը:

Gyumri (2)

Gyumri (7)

Gyumri (1)

Հիշյալ հուշակոթողը Թեմի առաջին առաջնորդի համար կարելի է ասել, կլինի նաև տապանաքար, ուր հնարավոր կլինի գալ, խոնարհվել, հիշել նահատակված Սրբազանին և ծաղիկ դնել, քանի որ Արտակ Սրբազանն էլ, ինչպես շատուշատ հայ հոգևորականներ, չունեցավ գերեզման: Ցավով նշվեց նաև, որ Շիրակը Թեմը հիմա էլ 25 հոգևորական չունի:
Հոգեհանգստյան կարգին ներկա էր նաև 1973-1990 թվականները Շիրակի Թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը, ով իր խոսքում նշեց. «Ես շնորհավորում եմ այս նախաձեռնությունը, մեր նախորդի, բայց մեր եպիսկոպոսի, սրբազանի, հայի, մտավորականի և գիտնականի այս հիշողությամբ: Հույներն ասում էին «եկեք այդ ամենը գրենք պղնձի վրա», մինչ այսօր` ջրի վրա էր գրված մարդկանց հուշերում, և մենք բոլորս վախվխելով էինք այդ մասին ասում: Այսօր ժամանակները փոխվել են, և Փառք Աստծո մեր հայրենական վերածաղկումի հետ այս բարի հիշատակները, արժանի անունները ևս իրենց բարձրության վրա են»:

Gyumri (6)

Gyumri (4)
Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս