
Գագիկ Ծառուկյանը՝ գնաճի, տնտեսական մրցակցության, հայ-ռուսական հարաբերությունների, և այլնի մասին (տեսանյութ)

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանն, ավանդույթի համաձայն, այցելեց հարազատ կրթօջախ, գիտելիքի տոնի առիթով շնորհավորեց բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին: Այս մասին տեղեկանում ենք ԲՀԿ կայքէջից:
Այս տարի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ է ընդունվել ավելի քան 300 ուսանող: Ավանդույթի համաձայն՝ բուհի շրջանավարտները առաջին կուրսեցիներին հանձնեցին ուսման և գիտության խորհրդանշական բանալին:
Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ անկախ ամեն ինչից, շարունակելու է մշտապես լինել հարազատ կրթօջախի և ուսանողների կողքին, անելու է առավելագույնը, որպեսզի երիտասարդները կրթություն ստանալու ճանապարհին դժվարությունների առջև չկանգնեն ու երբևէ չհիասթափվեն:
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին առաջիկա ծրագրերն ու անելիքները, ներկաները ԲՀԿ առաջնորդին ներկայացրին իրենց մտահոգող խնդիրները: Գագիկ Ծառուկյանը պատասխանեց և հանգամանալից անդրադարձավ բարձրաձայնված հարցադրումներին:
ԲՀԿ նախագահը առանց անակնկալի բուհից չհեռացավ. առաջիկա օրերին ինստիտուտին կնվիրաբերվի տասը համակարգիչ, ինչպես նաև ամբողջությամբ կվերանորոգվեն ու կկահավորվեն ինստիտուտի ևս երկու հարկեր՝ իրենց բոլոր լսարաններով: