 
                        18-ամյա ՌԴ քաղաքացին Տավուշի մարզում վթարի է ենթարկվել և տեղում մահացել
 
                                    Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 14:10-ի սահմաններում 18-ամյա Մհեր Ազատյանը, վարելով ВАЗ 2121 մակնիշի 10 ՍԼ 161 համարանիշի ավտոմեքենան, Զորական-Հաղթանակ գյուղ ընկած ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի Մհեր Ազատյանը տեղում մահացել է:
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Մանրամասները կարդացեք այստեղ՝
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        