8-ամյա աղջիկն այրել է խոտի դեզը
Oգոստոսի 31-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում անասնագոմ է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, 8-ամյա աղջիկն իրենց տան բակում խաղալիս անզգուշաբար այրել է խոտի դեզը` 150 հակ:
Մեկնել է հրշեջ փրկարարական ծառայության 1 մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.26-ին:
Նյութական վնասը կազմում է 150.000 դրամ:
Նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային հրդեհային տեսչություն: