Բաժիններ՝

Բանդայի գործով ամբաստանյալը վիրահատվել է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝  դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բանդիտիզմի վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստը տեղի չի ունեցել՝ ամբաստանյալներից երկուսի հիվանդության պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դատարանը տեղեկանք է ստացել ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակի վերաբերյալ, ըստ որի՝ նա հիպերտոնիկ հիվանդություն ունի՝ սրտի ռիթմի խանգարումով: Տեղեկանքում նշվում է նաև, որ ամբաստանյալը կկարողանա մասնակցել դատական նիստերին մեկ-երկու օրից:      «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից  ստացվել է գրություն առ այն, որ ամբաստանյալ Արման Դալլաքյանը  օգոստոսի 30-ին վիրահատվել է և դեռևս պարզ չէ, թե երբ կարող է մասնակցել դատական նիստերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30