Արարատի մարզի Սիփանիկ համայնքում բացվեց նորակառույց դպրոցը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր ներկա գտնվեց Արարատի մարզի Սիփանիկ համայնքի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց դպրոցում, ծանոթացան ստեղծված  պայմաններին: Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար, ընդհանուր մակերեսը շուրջ 2200 քմ է: Այն ապահովված է նաեւ անհրաժեշտ գույքով, որի ձեռք բերման համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից հատկացվել է  շուրջ 3,5 մլն դրամ: Շենքի կառուցման  համար 2009-2013 թթ. պետբյուջեից հատկացվել է շուրջ 480 մլն դրամ: Մինչ այդ, համայնքում դպրոցը գործում էր տնակային պայմաններում:

Փոխվարչապետը շնորհավորեց ուսուցիչներին եւ աշակերտներին`նոր  ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ  եւ վստահություն հայտնեց, որ նորակառույց դպրոցում հնարավոր կլինի ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպել: Նա նշեց, որ հատկապես մարզերում կրթական հաստատությունների վերականգնման ու բարեկարգման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է. դպրոցաշինական ծրագրեր են իրականացվում թե պետբյուջեի, թե այլ միջոցներով:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս