
Վարդան Հակոբյան. «Անհայտ անձինք ահաբեկում են ակտիվիստներին» (ֆոտոշարք)

Անհայտ անձինք ոտքով և ավտոմեքենաներով հետևում են և ահաբեկում «Փակ շուկայի» տարածքում շինարարությունը դադարեցնելու համար պայքարող ակտիվիստներին: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ազատենք շուկան օլիգարխից» -ից նախաձեռնող խմբի անդամ Վարդան Հակոբյանը:
Վերջինիս խոսքով՝ այսօր ևս Փակ շուկայի տարածքում մթնոլորտը լարված է և ըստ Վարդան Հակոբյանի՝ «ժամը 12:00-ից սկսած սեփականատերը Մալաթիա թաղամասից և իրեն պատկանող գործարանից աշխատողներ է բերել է և մոբիլիզացրել՝ տարածքում պռովոկացիաներ ապահովելու նպատակով»: «Նախաձեռնող խմբի նպատակը ժողովրդին իրար դեմ հանելը չի, և մենք ամեն բան պետք է անենք, որ ժողովրդի միջև բախում չլինի, քանի որ ոստիկանությունը առանձնապես մատը մատին չի տալիս»,- ընդգծել է Վարդան Հակոբյանն ու հավելել, որ անկախ նրանից, թե սեփականատերը քանի հարյուր մարդ կբերի, իրենք լինելու են Փակ շուկայի տարածքում: