Պուտինի ցավը տանեմ. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. Իր ռուսական հայացքաներով, ռուսամետությամբ հայտնի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ է համարում Ղրիմի և Ուկրաինայի հարցում Պուտինի դիրքորոշումը, իսկ Ղրիմը Ռուսաստանին միացնելու որոշումը համարում է «փայլուն»։
«Շատ ճիշտ արեց Պուտինը, ես իրա ցավը տանեմ, էդպես է պետք, որովհետև դա իրենց պապական հողն է»,- «Ժամանակին» երեկ ասաց Վ. Ղուկասյանը։
Հակառակ իր պրոռուսական դիրքորոշման՝ նա դեմ է, որ ղարաբաղը միանա Ռուսաստանին։ Ժիրինովսկին իր կարծիքն ունի, բայց մենք էնտեղ արյուն ենք թափել, դա մեր պապական հողն է, դա հայկական հողն է։ Դա հայոց տարածքն է, և պետք է այնտեղ հայերեն խոսեն»,- ասաց Վ. Ղուկասյանը։
Մանրամասները «Ժամանակի» այսօրվա համարում։