Գնդակոծության ժամանակ երեխաները շենքի առաջին հարկում էին. Չինարիի գյուղապետ
tesankyun.am-ը գրում է. Ադրբեջանական զինուժը մարտի 19-ի առավոտից մինչեւ երեկո գնդակոծել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերը եւ գյուղը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասել է,որ գնդակոծվել են տների պատերը եւ տանիքները: Խոշոր տրամաչափի գնդացրի կրակից վնասվել է գյուղի մանկապարտեզի շենքի տանիքը: Գյուղապետն ասել է .
«Մանկապարտեզը սահմանից հեռու է 800 մ, մանկապարտեզ է հաճախում 27 երեխա: Գնդակոծության ժամանակ երեխաները շենքի առաջին հարկում էին»: Ս. Սաղոյանը հայտնել է, որ չնայած կրակոցներին, գյուղն ապրում է սովորական կյանքով: Մարտի 20-ին Չինարիի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասել է, որ մի քանի օր առաջ ադրբեջանական զինուժը կրակել է գյուղի վրա, գնդակները դիպել են ճանապարհի հենապատերին, վնասներ չկան: