Ծառուկյանը պայքարում է ավտորիտար ռեժիմի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Դուք ճի՞շտ եք համարում մոտեցումը, որ այլք ինչ-որ հայտարարություններ են անում, մասնավորապես՝ Իվանիշվիլի-Ծառուկյան զուգահեռներ անցկացնում, և դուք ստիպված եք լինում գտնել ընդհանրություններ, մի խոսքով, տանջալից վիճակում եք հայտնվում՝ հարցրինք ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին։ «Որևէ տանջալից վիճակ չկա, շատ օբյեկտիվ գնահատական էր, իսկապես օբյեկտիվ՝ ուզեք, թե չուզեք»։ Իվանիշվիլին իր երկիրը տարավ դեպի ՆԱՏՕ, տարավ դեպի Ասոցացման համաձայնագիր. հիմա ի՞նչ՝ Ծառուկյանը Հայաստանը կտանի՞ դեպի ՆԱՏՕ ու դեպի ԵՄ ասոցացում։ «Իվանիշվիլին չէր ընդդիմանում Վրաստանի արտաքին կուրսի դեմ, նա ընդդիմանում էր Սահակաշվիլու ավտորիտար համակարգի, տնտեսական բիզնես կանոնների դեմ. խոսքը եղել է Իվանիշվիլու պատմական դերակատարության մասին։ Իվանիշվիլին այդ առումով ունեցել է որոշակի դերակատարում Վրաստանում, Ծառուկյանը կարող է ունենալ Հայաստանում»։ Մի խոսքով, Ծառուկյանը պայքարում է ավտորիտար ռեժիմի դեմ. «Այո,  բայց ոչ միայն, բա տնտեսական քաղաքականությունը»։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս