Կկայանա՞ Սարգսյան-Ալիև հանդիպումը. «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է. Կկայանա՞ մարտի 24-25-ը Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը ապագայում, ինչպես «թվիթ» է արել իր էջում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ուորլիքը, թե՝ ԵԱՀԿ ՄԽ-ն կբավարարվի 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպմամբ՝ հարցին ՀՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ այս պահին խիստ անորոշ է հանդիպման հեռանկարը, հայկական կողմը միշտ պատրաստակամ է արձագանքել նման հանդիպումներին, այս մեկին՝ նույնպես։
Նկատենք, որ ադրբեջանական մամուլը երեկ չէր հաստատել հանդիպման փաստը։ Բանն այն է, որ հերթապահ այդ հանդիպումները, ճիշտ է, որևէ առաջխաղացում չեն գրանցում խնդրի կարգավորման հարցում, սակայն խնդրին անդրադարձը առաջին հերթին զինադադարի պահպանման և իրավիճակը վերահսկելի դարձնելու տեսանկյունից է դրական։ Եվ այնուհանդերձ, ադրբեջանական կողմը բավական անհանգիստ է Ռուսաստանի առնչությամբ և վախենում է, որ ղարաբաղյան խնդրում ինչ-ինչ տեղաշարժեր կարող են լինել ի վնաս Ադրբեջանի, այդ իսկ պատճառով կրկին խոսում է բացառապես մեծ համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։