37-ամյա տղամարդը մեղադրվում է կնոջը դանակով սպանելու մեջ

Իր կնոջ սպանության մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդու դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  իր եղբոր տանը ընտանեկան անհաշտությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր կնոջը սպանելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ կեսերին, որովայնի առաջային պատին և վերին վերջույթներին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս): Նա կալանավորված է:

Տեսանյութեր

Լրահոս