
Եվս մի նոր հանձնաժողով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Երկուշաբթի օրը մեկնարկող Աժ քառօրյայի ժամանակ ոչ իշխանական ուժերը պատրաստվում են հանդես գալ ևս մեկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Այս անգամ նրանք ցանկանում են, որ ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրի «Ժողովրդին թալանելու տարբեր մեխանիզմները»՝ կարմիր գծեր, արագաչափեր, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացում և այլն։ «Ժողովուրդն» իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ թեև այս նախաձեռնությունը ներկայացվելու է «հրաշալի քառյակի» կողմից, սակայն հիմնական զեկուցողը լինելու է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։