
Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանն փորձում են մոնոպոլացնել ջերմոցային տնտեսությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Հայաստան ներկրվող լոլիկի, վարունգի, ինչպես նաև գազի բարձր սակագնի պատճառով տեղական ջերմատները շարունակում են փակվել: «Ջերմատնային ասոցիացիայի» տնօրեն Պողոս Գևորգյանը «Ժողովուրդին» տեղեկացրեց, որ սպառած գազի պարտքը չմուծելու պատճառով մոտ օրերս «ՏԷՑ»-ի հարևանությամբ գտնվող ջերմատներից մեկի գործունեությունն էլ է դադարեցվել:
Փոխարենը շարունակում են «ծաղկել» նորաբաց ջերմոցային տնտեսությունները, որոնք ավելի խոշոր են և մեծածավալ արտադրանք են տալիս ու հեշտությամբ գազի գինը վճարում:Իսկ թե ովքեր են խոշոր ջերմատերերը, դժվար չէ պատկերացնել. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը (բնականաբար, միջնորդավորված) և մեզ հայտնի շատ գործարարներ:
Ըստ Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության՝ Հայաստանից՝ նախորդ տարվա 3.312.64 տոննա պտուղ-բանջարեղենի դիմաց այս տարի 11. 406.03 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել Վրաստան, Ռուսաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ և Ուկրաինա:
Բացի այդ, շեշտակի հարստություն են դիզում նաև բանջարեղենի և մրգի ներկրմամբ զբաղվողները. իսկ գյուղացին աղքատանում է ու աղքատանում: Ահա Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանը. մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների գերակշիռ մասը հերթով փակում է ձեռնարկությունները: Նրանց մի մասն արտագաղթում է, մի մասն էլ՝ շարունակում է Հայաստանում՝ մի կերպ իր գոյությունը քարշ տալով։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։