Բաժիններ՝

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրում (տեսանյութ)

tesankyun.am-ին զանգահարել  է  իջեւանցի բանաստեղծ, Տավուշի մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը, ով ասել է, որ այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն իրեն հրավիրել է եւ ասել, որ ինքը խորհրդականի կարիք չունի:

Լյուբիկ Չիբուխչյանի խոսքերով՝ ինքը մայիսի 25-ին նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ուր հայտնել է, որ Իջեւան քաղաքում, զինվորականների շենքում 9 տարի իր զբաղեցրած բնակարանը այդպես էլ չեն սեփականաշնորհել,այն մնացել որպես ծառայողական, լրացել է իր 64 տարին, ինքը 30 հազար դրամ կենսաթոշակ- «աղքատավարձով» չի կարող գոյատեւել, նոր մարզպետ Հովիկ Աբովյանն էլ կարծես ցանկություն չունի իր հետ աշխատելու:

Այդ նամակը նախագահի աշխատակազմից էլեկտրոնային փոստով ուղարկվել է Հովիկ Աբովյանին, ով դրանից հետո Լյուբիկ Չիբուխչյանին իր մոտ հրավիրելով՝ հայտնել է, որ չի ցանկանում խորհրդական ունենալ:

Լ. Չիբուխչյանն ասել է, որ իր բնակարանի հարցով 12 նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն՝ անպատասխան:

Լուբիկի վկայությամբ՝ ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային նվիրված իր «Էլնարա» գիրքը հրատարակելուց հետո, 2013թ. դեկտեմբերի 13-ին բեռնված «Գազելը» Իջեւանում վթարի է ենթակել իրեն եւ իր կնոջը, ինքը այդ գրքի համար բազմաթիվ սպառնալիքներ է ստացել:

Չիբուխչյանը հայտնել է, որ ինքը 175 գրքի հեղինակ է, երկու երկրների «Տարվա մարդ» է ճանաչվել, արժանացել 10 ոսկե մեդալի, ունի ակադեմիկոսի կոչում, ինքն է գրել ՀՀԿ-ի ծրագիրն ու կանոնադրությունը, սակայն այժմ մնացել է 30 հազար դրամ կենսաթոշակի հույսին: Նա հայտարարեց, որ դիմելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որպեսզի վերջինս իրեն՝ ընտանյոք հանդերձ, քաղաքական ապաստան տրամադրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս