Բաժիններ՝

«Մարդիկ շատ հետաքրքիր են, ամեն օր ամուսնուս հարցնում էին՝ չի՞ վախենում դիահերձող կնոջ հետ քնելուց». medialab.am

medialab.am-ը գրում է. Հայաստանի հարավային Քաջարան քաղաքի բնակիչները զարմանքով են նայում միրգ ու կաթնեղեն վաճառող Արմենուհի Սահակյանի հյուրերին, քանի որ 55-ամյա այդ համարձակ ու աշխատասեր կինը 25 տարի բուժքույր, ապա 8 տարի դիահերձող է աշխատել: 1998-ին էր, երբ Քաջարանը մնացել էր առանց դիահերձողի, ու քաղաքային հիվանդանոցի տնօրինությունը որոշել էր՝ ամենահամարձակը շտապօգնության ավագ բուժքույր Արմենուհի Սահակյանն է:

«Մենակ էի աշխատում դիահերձարանում, ոչ մի օգնող չունեի, պայմանների մասին էլ չեմ խոսում. սառած դուռը մինչև բացում էի, թվում էր՝մատներս կջարդվեն: Բայց անգամ էդ պայմաններում ոչ մի րոպե չեմ վարանել, աշխատանք էր, պիտի անեի,- սուրճը գազօջախին դնելով՝պատմում է նա: – Էդպես վախեցած մի´ նայեք ձեռքերիս: Տես հիմա ինչ համով սուրճ կեփեմ»:

Արմենուհին որքան էլ փորձում է իր աշխատանքը թեթև ներկայացնել, չի կարողանում չխոսել ծանր դեպքերի մասին, որոնք խոր հետք են թողել նրա սրտում, որոնցից ամենածանրը գործընկերուհու մահն էր:

«Միշտ ինձ ասում էր՝ ա´յ քաշկա, նայի` ինձ չհերձես, հա, էդ գործիքներով ինձ չկտրտես, ասում էր, որ վախենում է ինձնից: Ես էլ ասում էի՝ ձե´նդ կտրի, աղջի՛, ջահել ես, բայց հենց այդպես ջահել էլ մահացավ, ու, ցավոք, ես պիտի նրան հերձեի: Չեմ կարող բառերով ասել՝ ի´նչ էի զգում այդ պահին, մի դիակ էլ ես էի: Շատ ծանր էր ծանոթներին հերձելու պահը. եթե մտերիմ մարդ էր լինում, գլխին շոր էի գցում, որ դեմքը չտեսնեի, ցավ չզգայի ու հերձում էի»:

Տևական լռությունից հետո Արմենուհին կրկին ժպտում է. «Մարդիկ շատ հետաքրքիր են, ամեն օր ամուսնուս հարցնում էին, թե արդյոք չի՞ վախենում դիահերձող կնոջ հետ քնելուց, ամուսինս էլ պատասխանում էր, թե ձևը գտել է՝գլուխը գցում է վերմակի տակ ու մոռանում, որ կողքին դիահերձող է պառկած»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ medialab.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս