«Այրիվանք» հանգստյան տան մոտ ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ
Հունիսի 7-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ «Այրիվանք» հանգստյան տան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 32 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 35 ST 108 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդ Մ. (ծնվ.1958թ.), ուղևորներ՝ Տ. (ծնվ. 1994թ.), Ա. (ծնվ.1989թ.) Մ. (ծնվ. 1990թ.) Ա.-երը և Ա. Մ.-ն (ծնվ.1958թ.), ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Տուժածները տեղի ուժերով (պատանի երկրապահների ջոկատ) տեղափոխվել են «Այրիվանք» հանգստյան տուն, այնուհետև հրշեջ-փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:
Տուժածները տեղափոխվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն