Բաժիններ՝

Հարվածներ` վիճաբանության ժամանակ

Հունիսի 5-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ այտոսկրի կոտրվածքով և դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 1947 թ. ծնված Վազգեն Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում, վիճաբանության ժամանակ, 1972 թ. ծնված Արամ Հ.-ն գլխով հարվածել է իր դեմքին, այնուհետև ձեռքերով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արամ Հ.-ն հրավիրվել է բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս