Ավտովթար՝ Դիլիջանի ոլորաններում
Հունիսի 6-ին, ժամը 16.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 17-րդ կմ-ի մոտակայքում, «Օպել» մակնիշի 34DC565 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր սահել դեպի հարակից անտառը և արգելափակվել ծառերի մեջ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «1-03» ծառայության աշխատակիցները վարորդ՝ 1988թ. ծնված Մ. Օ.-ին և ուղևոր՝ 1995թ. ծնված Ա. Գ.-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Տավուշի ԲԿ. բժիշկները Մ.Օ.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Գ.-ինը՝ միջին ծանրության:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն