Բաժիններ՝

Անեկդոտներ արձանի, Միկոյանի և մյուսների մասին

1. Հանձնաժողովը քննարկում է Պուշկինի արձանի մի քանի նախագիծ: Առաջին տարբերակում Պուշկինը Բայրոնի գիրքն է ընթերցում: Պատմականորեն ճիշտ է, բայց բացակայում է կուսակցության գաղափարական գիծը: Երկրորդ տարբերակում Պուշկինը Ստալին է ընթերցում: Գաղափարապես ճիշտ է, բայց պատմականորեն սխալ` Պուշկինի ժամանակներում ընկեր Ստալինը դեռ գրքեր չէր գրում: Պատմականորեն և գաղափարապես ճշգրիտ համարվեց երրորդ տարբերակը` Ստալինը Պուշկին է կարդում: Երբ կայացավ հուշարձանի բացումը բոլորը տեսան, որ Ստալինը Ստալին է կարդում:

2. Կորել էր Ստալինի ծխամորճը: Բերյան հարյուր մարդ ձերբակալեց: Ծխամորճը առավոտյան գտավ հավաքարարը: Ստալինը զարգահարեց Բերիային «Գտնվեց»:
– Լավ է, լավ, ընկեր Ստալին, բայց բացառությամբ մեկից բոլորն արդեն ինքնախոստովանական ցուցմունք են տվել:
-Ինչպես թե բացառությամբ մեկից, շարունակեք հարցաքննությունը:

3. Զվարճախոս Կարլ Ռադեկին Լենինին անվանում էր «Կուսակցության սիրելի», բայց դա Ստալինին չխանգարեց նրան Տրոցկու, Բուխարինի ու մյուսների հետ հեռացնել կուսակցության ղեկավարությունից: «Մովսեսը հրեաներին անապատից դուրս բերեց, իսկ Ստալինը` քաղբյուրոյից»,- սրամտեց Ռադեկը ու բնականաբար ձերբակալվեց:

4. Խցում զրուցում են երեք բանտարկյալ: «Ինձ անցած տարի ձերբակալեցին ընկեր Ռադեկին քննդատելու համար»: «Իսկ ինձ այս տարի ձերբակալեցին Ռադեկին պաշտպանելու համար»: «Իսկ ես Կարլ Ռադեկն եմ»,- արձագանքում է երրորդը:

Կարդացեք նաև

5. Ուշ գիշեր է: Ստալինը զանգահարում է,
– Լսիր, Մոլոտով, դու դեռ կակազո՞ւմ ես:
– Այո, ընկեր Ստալին, բայց, եթե կուսակցությանը պետք է եմգ
– Չէ, ամեն ինչ լավ է, հանգիստ քնիր:
Հավաքում է Միկոյանի համարը.
– Լսիր, ընկեր Միկոյան, Բաքվի կոմիսարները քանի՞սն էին և քանիսը զոհվեցին:
– Քսանյոթն էին, ընկեր Ստալին, զոհվեցին քսանվեցը:
– Հա՞, դե լավ, ոչինչ չի պատահել, հանդիստ քնիր Բաքվի մեր թանկագին քսանյոթերորդ կոմիսար:
Զանգահարում է Բերիային
– Լսիր Բերիա, դու էլի աղջիկներով ես զբաղվա՞ծ:
– Չէ, ոչ այնքանգ մեկ-մեկգ
– Ոչնիչ, ոչինչ, հանգիստ քնիր:
Ստալինը կախում է լսափողը.
-Զինակիցներիս հանգստացրի, կարելի է հանգիստ խղճով քնել:

Վերհիշեց և դեռևս ազատության մեջ է Արա Գալոյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս