Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի Սիսյանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Նարեկ Ստեփանյանը, Որոտան գետից կարողացել է դուրս բերել խեղդվող մի աղջկա:
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հակոբ Աստվածատրյանը, ով աշխատում է «Լիակ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իր կողմից վարած ГАЗель մակնիշի 077 LV 61 համարանիշի ավտոմեքենան, Նորքի 6-րդ զանգվածում կայանել է խանութի մոտ և մտել գնումներ կատարելու:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հարցին՝ կառավարության իրականացրած ծրագրերը որքանո՞վ են նպաստում աղքատության կրճատմանը, Հ. Հակոբյանը պատասխանեց, թե աղքատության կրճատման համար հիմնական ծրագրերը կառավարության ծրագրերն են, բայց պետք է չմոռանալ մարդկանց, որոնք պետք է «հոգով իրենց աղքատ չզգան» և իրենք պայքարեն իրենց աղքատ վիճակից հանելու համար:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.45-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել են 1970 թ. ծնված Գագիկ Ս.-ին:
Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Դեռևս օրեր առաջ Նիկոլայ Ծատուրյանը մինչև իր այդ հարցազրույցը նախարարին խնդրել էր հանդիպման համար՝ ծրագրեր քննարկելու կապակցությամբ: Նախարարն էլ, բնականաբար, նշանակել էր հանդիպման օր եւ ժամ: Սակայն մինչ այդ հանդիպումը կկայանար, պարոն Ծատուրյանը նույն կայանալիք հանդիպման վերաբերյալ անտեղի մեկնաբանություններ էր արել՝ դիմում գրելու, աշխատանքից ազատվելու հետ կապված, այդ իսկ պատճառով նախարարը նրան հրաժարվել է ընդունել»
Խորհրդարանական Էթիկայի հանձնաժողովը ՀՀ-ում գոյություն ունի արդեն 1 տարուց ավելի, բայց որևէ մեկը չի կարող հիշել դեպք, որ հանձնաժողովը որևէ պատգամավորի հանրային պարսավանքի ենթարկելու որոշում կայացնի
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.10-ի սահմաններուն, «Պրոտոն Վիռա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 159-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, նշվելու է գյուղաշխատողի օրը: Ինչպես այսօր կառավարության նիստի վերջում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նախատեսված են մի շարք միջոցառումներ:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված տեղեկանքի համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատվածների թիվը հոկտեմբերի 16-ի ժամը 18։00-ի դրությամբ 540 է։ Ամենից շատ դատապարտյալներ ազատ են արձակվել Էրեբունի և Կոշ քրեակատարողական հիմնարկներից՝ 164 և 108 հոգի։
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ազատության փողոցի թիվ 23 շենքի առաջին հարկում գտնվող կահույքի խանութում աղվես է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խուզարկությամբ Զոհրաբ Մ.-ի մոտից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված «Սուբուտեքս» թմրամիջոցին նմանվող կես դեղահաբ, գործարանային դեղապատիճով «Տրամադոլ» տեսակի 37 հոգեմետ դեղահաբ և փայլաթիթեղով փաթեթավորված կանեփի բույսի 4 սերմ:
Մարդն իրականում թոքախտ է, չեն ցանկանում ստուգել այդ հարցը: Ես արդեն ահազանգել եմ բանտային դիտորդական խումբ, որ հենց հիմա թող մարդիկ գնան, տեղում պարզեն` ե՞ս եմ ճիշտ ասում, թե՞ ընդամենը կարծիք եմ հայտնում: Այսօր էլ ես եմ գնալու միջնորդեմ, որ տանեն բուժման:
Ա.Ասատրյանը չհամաձայնեց, որ կառավարության ծրագրերն անհեռանկարային են, և աղքատությունը չի նվազում. «Դա Ձեր կարծիքն է»,- հակադարձեց նա լրագրողին:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Սևան-Զովաբեր ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Ժամը 11:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 5 տան բնակիչ 55-ամյա Սեյրան Հակոբյանը իր կողմից վարած Mercedes մակնիշի 34 ԼV 393 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում՝ Հոռոմ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտոց և մոտ 40 մետր գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտամիջում:
Պարզվել է, որ դեպքին մասնակից է եղել նաև 1984 թ. ծնված Արմեն Թ.-ն, որը իր մոտ եղած գազային ատրճանակից, վիճաբանությունը կանխելու նպատակով, 1 անգամ օդ է կրակել:
Այն, որ հոգևորականները ևս կարող են մտահոգվել «գենդերային այլասերման» վտանգով, նորմալ է: Նորմալ կարելի էր համարել նաև նրանց մասնակցությունը տարբեր բողոքի ակցիաներին, եթե դա լիներ հոգևորականների հերթական ընդվզումը հասարակության դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ:
Ոստիկանության Ստեփանավանի և Լոռու մարզի քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Արևելյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Արեն Հարությունյանը դանակով հարվածել է Ա. Հախվերդյանին և սպանել նրան:
«Սպառնալիքի հայտարարությունները հասանելի են յուրաքանչյուրին` համացանցում, իսկ Հանրապետական կուսակցությունում այնպիսի կրիմինալ անձնավորություններ կան, որ այդ հայտարարություններից զարմանալ կամ դրանք անտեսել պետք չէ»:
Երևանի Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող հին կաթսայատան տեղում «բազմապրոֆիլ շենք» կառուցելու նախագծի սեփականատերը, ըստ տարածքի բնակիչների «բացահայտման», Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ի ժամը 11.45-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ Կրեմլում որոշում է կայացվել անարձագանք թողնել Զորի Բալայանի պատմական էքսկուրսներով, երկարաշունչ եւ բազմաթիվ մտորումների տեղիք տվող նամակը։
«Այս ամենի հետեւում կանգնած է եղել Երվանդ Զախարյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Նրանք մեզ խոստում տվեցին, որ անտուն չենք մնա, բայց ինչ եղավ, նրանք հիմա չկան, իսկ այս կառավարությունն ու Տիգրան Սարգսյանը որեւէ քայլ ձեռնարկել չի ցանկանում»,- դժգոհել են բնակիչները:
Մենք միասին աշխատել ենք նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, այդ ժամանակվանից ինչպես մարդկային, այնպես Էլ շատ ջերմ աշխատանքային փոխհարաբերություններ ունենք»,–ներկայացրել է Գ. Ալթունյանը։
Ըստ կառավարության որոշման՝ Ն. Խաչատրյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Նա այդ պաշտոնում է 2002 թվականից:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 40 շենքի քաղաքացին փորձում է ինքնասպան լինել:
Պատվիրակների այցը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի ընդլայնում» խորագիրը կրող համատեղ տարածաշրջանային ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: