Բաժիններ՝

Երևանի կենտրոնում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով

Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորենացու փողոցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում կրակել են

Մեկնած օպերատիվ խումբը Խորենացու փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Ս.-ին:

Պարզվել է, որ դեպքին մասնակից է եղել նաև 1984 թ. ծնված Արմեն Թ.-ն, որը իր մոտ եղած գազային ատրճանակից, վիճաբանությունը կանխելու նպատակով, 1 անգամ օդ է կրակել:

Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 14.25-ին, Արմեն Թ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել «Ատմագա» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը` լիցքավորված 2 փամփուշտով:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս