Բաժիններ՝

Փոստանջյանը եկավ ոստիկանների ուղեկցությամբ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` այսօր հրավիրված մամլո ասուլիսին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եկել էր ոստիկանների ուղեկցությամբ: Հիշեցնենք` ԵԽԽՎ նիստում Սերժ Սարգսյանին խաղատանը պարտված գումարների վերաբերյալ հնչեցրած հարցից հետո պատգամավորի հասցեին հնչել էին տարբեր սպառնալիքներ, ուստի վերջինս պաշտպանություն էր խնդրել ոստիկաններից` իր և իր ընտանիքի անվտանգությունը ապահովելու համար:

Պատգամավորը դիմել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, քանի որ սպառնալիք հնչեցրածներից չորսը հանրապետական պատգամավորներ են: Անվտանգության միջոցառումները չափազանցված չի համարում արդյո՞ք հարցին պատգամավոը պատասխանեց` ոչ: «Սպառնալիքի հայտարարությունները հասանելի են յուրաքանչյուրին` համացանցում, իսկ Հանրապետական կուսակցությունում այնպիսի կրիմինալ անձնավորություններ կան, որ այդ հայտարարություններից զարմանալ կամ դրանք անտեսել պետք չէ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընդունելի՞ է նման սուր ձևակերպումը հարցին ի պատասխան Փոստանջյանը առաջարկեց ծանոթանալ տարիներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանին ուղղած հարցերին:

«Առաջին անգամ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը քսանմեկ հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին, դրանից հետո «Ժառանգության» գրասենյակը շրջափակեցին, որից հետո ես ներգրավվեցի կուսակցության շարքերում և ստորագրեցի այդ հարցադրումների տակ: Մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ մարդը հետապնդումների է ենթարկվում քաղաքական հայացքների համար»,-նշեց պատգամավորը:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս