
Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարն ազատվեց աշխատանքից

Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանն ազատվեց աշխատանքից: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին որոշում ընդունեց ՀՀ կառավարությունը:
Ըստ կառավարության որոշման՝ Ն. Խաչատրյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Նա այդ պաշտոնում է 2002 թվականից: