Ոստիկանների կասկածները հաստատվեցին
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, կազմակերպված հանցավորության դեպ պայքարի գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Քաջազնունու և Նար-Դոսի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հրանտ Վ.-ին՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, և ուղևորներ՝ 1970 թ. ծնված Զոհրաբ Մ.-ին և 1962 թ. ծնված Կորյուն Հ.-ին:
Խուզարկությամբ Զոհրաբ Մ.-ի մոտից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված «Սուբուտեքս» թմրամիջոցին նմանվող կես դեղահաբ, գործարանային դեղապատիճով «Տրամադոլ» տեսակի 37 հոգեմետ դեղահաբ և փայլաթիթեղով փաթեթավորված կանեփի բույսի 4 սերմ:
Վերջինս հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, սպիտակ գույնի կես դեղահաբը «Սուբուտեքս» թմրամիջոց է, որը հոկտեմբերի 16-ին 30.000 դրամով ձեռք է բերել իր ծանոթ ոմն Արմենից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը 1977 թ. ծնված Արմեն Վ.-ն է, որը հոկտեմբերի 16-ին, ժամը18.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 44 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել են փայլաթիթեղով փաթեթավորված փոշենման զանգվածներ, համապատասխանաբար` մոտ 0.2 գ, 0.3 գ, 0.4 գ, կշռով:
Ըստ վերջինիս հայտարարության հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը ձեռք է բերել 30.000 դրամով ոմն Գուգոյից:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գուգոյի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հայտնաբերվածները ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն: