«ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 223-րդ կմ-ին հարվածել է 2 ձիերի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գորիս» բժշկական կենտրոն:
Անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան-Ջրվեժ ճանապարհին` հյուրանոցային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Սուրեն Ղազարյանին, որը տեղում մահացել է:
Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 2/2 հասցեում գործող սրճարանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Մկրտիչ Ն.-ին, 1978 թ. ծնված Աշոտ Գ.-ին, 1975 թ. ծնված Արսեն Ա.-ին և 1986 թ. ծնված Արսեն Մ.-ին:
Որպես անհայտ կորած որոնվում է 1999 թ. ծնված, Երևանի թիվ 8 հատուկ դպրոցի 4-րդ դասարանի սովորող Նվարդ Արիստակեսյանը, որը 2013 թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, տնից՝ Երևանի Ֆանարջյան փողոցի 41 հասցեից, դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում Ա. Քոչինյանի ծննդավայր Վահագնի գյուղի դպրոցի մոտ տեղադրվել է անվանի գործչի կիսանդրին (քանդակագործ` Սարգիս Ղարիբյան), որի բացման հանդիսավոր արարողությունն էլ կայացավ այսօր:
Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, կոլեգիայի անդամ Դավիթ Սարգսյանը:
Ուրալ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան Փամբակ գյուղի հանդամասում շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը՝ 1955 թ. ծնված Էդիկ Դալլաքյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող տեսանյութից պարզ է դառնում, որ վերջին կրակոցը մնացած բոլոր կրակոցներից ակնհայտորեն տարբերվում է և իր ձայնով և իր ուժգնությամբ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 OV 386 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից վարորդ՝ Ա. Մ. (ծնվ.1980 թ.), ուղևորներ՝ Ա. Մ. (ծնվ.1975 թ.),Գ. Մ. (ծնվ.2013 թ.) և Ս. Ա. (ծնվ.1989 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Եվրո» տաքսի ծառայության մոտակայքում` կիսակառույց շինությունում, հայտնաբերվել է 1989 թ. ծնված Ա. Պ.-ի դին՝ կախված վիճակում:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը նաև հերքել է տեղեկություններն այն մասին, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Հայաստանում կառուցապատման հետ կապված խնդիրներին:
Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վնասել են մի քաղաքացու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը:
Երևանի քաղաքապետրանի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել։ Խոսքը 12, 15 և 35 համարի ավտոբուսային երթուղիների մասին է։ Վարորդները դեռ համբերատար սպասում են։ Քաքաղապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նրանց խոստացել է, որ խնդրին լուծում կտրվի առաջիկա օրերին։
«Սամվել Հովհաննիսյանը ակունքներով ոստիկան է, մտածելակերպով ոստիկան է, մասնագիտությունը ոստիկանի է…»,- ներկայացրեց Վլադիմիր Գասպարյանը:
Հայաստանում 2006թ. հիմնադրվել է «46664 Արմենիա» անվանումով հիմնադրամ։ Բայց այստեղ հետաքրքիրը ոչ միայն հիմնադրամի անվանումն է, այլև դրա հիմնադիրների ցանկը։
Չկա որևիցե մեկը, որ կարողանա իրեն առավել զգալ իձանից, ձեզանից կամ ցանկացած այլ երթևեկության մասնակցից: Դա ես պաշտոնապես հայտարարում եմ:
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծրը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում: Դատավորների միությունը անընդունելի է համարում գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ կարծիքի:
Շիրակի նախկին մարզպետը նշել է, որ աշխատանքի հետ կապված առաջարկներ չկան եւ այդ մասին չի էլ մտածում:
Մարտիրոսյանի հումորը ինձ հետաքրքիր է, բայց իմը չէ, ինչպես եւ այսօրվա ՈւՀԱ-ն…: Ես այն դիտում եմ, բայց դա այն խաղը չէ, որում ես էի խաղում:
Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, «որ նա 2013-ի հունիս ամսվա ընթացքում մարմնավաճառներ Քրիստինե. Գ.-ին և Աստղիկ. Ա.-ին յուրաքաչյուր օրվա համար 5000 դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «OPEL» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, ուրի ընթացքում վերջիններս պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ, ու Ա. Գրիգորյանը նրանցից յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1000 դրամ գումար՝ նպաստելով Ք. Գ.-ի և Ա. Ա.-ի կողմից պոռնիկությամբ զբաղվելուն»:
«Ո՞վ կարող է, ասենք, Գալուստ Սահակյանին արգելել ԱԺ-ի ամբիոնից նման տիպի արտահայտություններ անել, որից հետո կարող են նաև որոշակի քայլեր լինել»,- հարց հնչեցրեց իրավապաշպանը:
Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Կապանի բնակչուհի 31-ամյա Մանե Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 08.01.2012թ-ն համացանցի ծրագրով, ծանոթանալով Տիգրան Դերվիշյան տվյալներով օգտատիրոջ հետ, փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են գտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը վարկապեգելու նպատակով:
Ղ. Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 2 քվեաթերթիկներն իրենց ծրարներով` փաթեթավորված և կնիքված վիճակում քրեական գործի հետ միասին հանձնվել է դատավորին:
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության ծառայողները Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Վահան Դ.-ի՝ Սունդուկյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «ATMACA 2008 LIGHT» գրառմամբ գազային ատրճանակ` պահունակով, և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 12 փամփուշտ` առանց համապատասխան փաստաթղթերի:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Քաջիկ Ա.-ին, որի անձնական խուզարկությամբ ձեռքի կաշվե պայուսակից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի մետաղյա կռփազենք:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ, ՓՊ նախագահի տեղակալ է նշանակվել փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Սիմոն Բաբայանը:
tsayg.am-ի փոխանցմամբ` Երազգավորս համայնքում լուրջ խնդիր է առաջացել: Արդեն 12 օր է ինչ ջրատար խողովակի վնասվելու հետևանքով համայնքում խմելու ջուրը հոսում է անտեղի: Բնակիչները հարցի լուծման խնդրանքով դիմել են պատասխանատուներին, սակայն մինչ օրս լուծման ելք չի առաջարկվել:
Դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Իմ եղբայրը Վանաձորի Տարոն բաժնի ոստիկանապետն է: