Այն, որ հոգևորականները ևս կարող են մտահոգվել «գենդերային այլասերման» վտանգով, նորմալ է: Նորմալ կարելի էր համարել նաև նրանց մասնակցությունը տարբեր բողոքի ակցիաներին, եթե դա լիներ հոգևորականների հերթական ընդվզումը հասարակության դեմ ուղղված հերթական ոտնձգության դեմ:
Ոստիկանության Ստեփանավանի և Լոռու մարզի քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Արևելյան փողոցի 6 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Արեն Հարությունյանը դանակով հարվածել է Ա. Հախվերդյանին և սպանել նրան:
«Սպառնալիքի հայտարարությունները հասանելի են յուրաքանչյուրին` համացանցում, իսկ Հանրապետական կուսակցությունում այնպիսի կրիմինալ անձնավորություններ կան, որ այդ հայտարարություններից զարմանալ կամ դրանք անտեսել պետք չէ»:
Երևանի Սայաթ-Նովա 10/5 հասցեում գտնվող հին կաթսայատան տեղում «բազմապրոֆիլ շենք» կառուցելու նախագծի սեփականատերը, ըստ տարածքի բնակիչների «բացահայտման», Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ի ժամը 11.45-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Եվ ահա երեկ հայտնի դարձավ, որ Կրեմլում որոշում է կայացվել անարձագանք թողնել Զորի Բալայանի պատմական էքսկուրսներով, երկարաշունչ եւ բազմաթիվ մտորումների տեղիք տվող նամակը։
«Այս ամենի հետեւում կանգնած է եղել Երվանդ Զախարյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Նրանք մեզ խոստում տվեցին, որ անտուն չենք մնա, բայց ինչ եղավ, նրանք հիմա չկան, իսկ այս կառավարությունն ու Տիգրան Սարգսյանը որեւէ քայլ ձեռնարկել չի ցանկանում»,- դժգոհել են բնակիչները:
Մենք միասին աշխատել ենք նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, այդ ժամանակվանից ինչպես մարդկային, այնպես Էլ շատ ջերմ աշխատանքային փոխհարաբերություններ ունենք»,–ներկայացրել է Գ. Ալթունյանը։
Ըստ կառավարության որոշման՝ Ն. Խաչատրյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Նա այդ պաշտոնում է 2002 թվականից:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 40 շենքի քաղաքացին փորձում է ինքնասպան լինել:
Պատվիրակների այցը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարի ընդլայնում» խորագիրը կրող համատեղ տարածաշրջանային ծրագրի շրջանակում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Պարզվել է, որ Ն.Խ.-ին պատկանող տան տանիքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում իր պարտքը կատարելիս հերոսաբար զոհված կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Իմ կարծիքով՝ Զորի Բալայանը կարող է մի քայլ անել, որը կլինի ի նպաստ հայ ժողովրդի՝ ողջ ղարաբաղահայաստանյան իշխանական կլանին հրավիրել Կիլիկիա նավով ճամփորդության, որի ընթացքում նավն անվանափոխել «Կիեւյան Ռուսիա», փոխել դրոշը եւ անվերադարձ հանգրվանել հենց իր սիրելի Ռյազանում:
Եվրոպական մի շարք երկրներում այն, այնուամենայնիվ, համարվում է աղանդավորական եւ կոմերցիոն կազմակերպություն: Այս ուսմունքի հետեւորդների թիվը հասնում է մոտ10 միլիոնի:
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներ՝ հայր և որդիներ Հարություն, Դարիկ և Արմեն Խաչատրյանները, նույն գյուղի Աբովյան փողոցում, սեռական բնույթի հայհոյանքներ տալով` շուրջ 5 րոպե տևողությամբ վիճաբանել և ծեծի են ենթարկել Սամվել Գևորգյանին:
Երգիչ Հայկոն՝ «Սիրահարվել եմ» երգի հիման վրա արդեն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը:
Հ. Հովհաննիսյանը մեղադրվում է նրանում, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելով նախկին կնոջ՝ Ա. Գրիգորյանի հետ՝ ձեռքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին և չպարզված գործիքով այրել վերջինիս ձախ դաստակը՝ պատճառելով առողջության թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բաժին բերման ենթարկվածները` 1996 թ. ծնված Արեն Թ.-ն, 1995 թ. ծնված Նարեկ Մ.-ն և 1998 թ. ծնված Արթուր Մ.-ն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ. գողությունը կատարել են ձմռանը, իսկ գողոնը որպես մետաղի ջարդոն վաճառել Կապան քաղաքում:
Հոկտեմբերի 15-ին բերման են ենթարկել 1959 թ. ծնված Գայանե Հ.-ին:
Կատարվում է քննություն:
Ծառայակից ընկերոջն սպանելու գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին:
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ թեկնածուների առաջադրումը տեղի կունենա մինչև հոկտեմբերի 20-ը, գրանցումը՝ հոկտեմբերի 20-ից 22ը:
Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին երեկոյան ժամերին , 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:
Mercedes Benz մակնիշի 181 ՕԼ 64 համարանիշի միկրոավտոբուսը վարել է, Երևանի բնակիչ, 71-ամյա Նապոլեոն Լևոնի Պետրոսյանը, ով տեղում մահացել է:
Իրականում ես անազատության մեջ չեմ եղել, քանի որ ես լավ գիտակցում էի՝ որևէ հանցանք ես չեմ կատարել, ընդամենը փորձել են զնդանել, բանտարկել՝ իրենց ակնկալիքով խնդիր լուծեն: Խնդրին փորձել էին շատ կոպիտ լուծում տալ և լուծումը տեսել են բանտարկության մեջ:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ տարբեր երկրների ակադեմիաների ու գիտական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությանը` հույս հայտնելով, որ փորձի փոխանակությունը և սերտ գործակցությունը պիտի նպաստեն գիտության առաջընթացին: