2008 թ. մարտի 1-ի դեպքերի մեղավորներին գտնելու և համարժեք պատասխանատվության ենթարկելու փորձերը չդադարելով` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ մարտի 1-ի դեպքերի մեղավորներին գտնելուն և հանգամանքները պարզելուն ուղղված առաջարկները ուղարկվել են նաև ՀՀ գլխավոր դատախազին:
«Այնպիսի լրատվամիջոցներ կան, որոնց հիմնական ուղղվածությունը դեմ Է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, բայց ինչպես են վերլուծում, ստացվում է, որ բավականին միակողմանի ասպեկտներով լուսաբանում է գնում»։
Նախախորհրդարանի քարտուղարությունը հիմնավոր կասկածներ ունի, որ այս անգամ ևս նրա գույքին վնաս հասցնողները Սամվել Ալեքսանյանի շրջանակի մարդիկ են: Ավելին`երևույթն արդեն ուրվագծվում է որպես Կարո Եղնուկյանի և նրա ընտանիքի դեմ ծրագրված ահաբեկչական գործողությունների շարք:
Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին։
Ըստ նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչության «ՀԺ»-ին ուղարկված գրության, Վիգեն Սարգսյանը կապ չունի Սայաթ Նովա 10/5 հասցեում կատարվող շինարարության հետ։
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ: Հիշեցնենք, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Ղամբարյանը երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ:
Նորագույն թվային սարք-սարքավորումների տեղադրմանը զուգընթաց անհրաժեշտ է ապահովել գործող և նոր տեղադրվող դիտակայանների ոչ միայն անվտանգ շահագործումը, այլև պահպանումը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 15-րդ փողոցի թիվ 61 վագոն-տնակում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ:
«Ուրվագիծ» հաղորդաշարի մեկնաբան Պետրոս Ղազարյանն անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի հասցեին Առաքել Մովսիսյանի կողմից արդեն երկրորդ անգամ հնչեցրած հայհոյանքին և ընդգծել, որ դա ավելի շատ Սերժ Սարգսյանին քծնելու քայլ է։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
2012թ. հունիսին բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով: Սույն գործով կա 4 մեղադրյալ:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ վերադարձել է արձակուրդից և անցել աշխատանքի։ Թերթը հիշեցնում է, որ Մկրտումյանն արձակուրդի էր մեկնել անցած շաբաթ, եւ կարծիքներ հնչեցին, որ նա արձակուրդից չի վերադառնա՝ կազատվի աշխատանքից։
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 48/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին:
Պարզվում է՝ ոչ միայն նախագահական նստավայրն է ՀՀ պետական բյուջեի միջոցներից հսկայական գումարներ ծախսում կոնյակ գնելու համար, այլեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Հետաքրքիր է, եթե Բաղդասարովն ունի գումար շախմատային ակումբ պահելու համար, ինչո՞ւ չի վճարում իր պարտքերը։ Թե՞որոշել Է «քցել» նաեւ այս թիմին եւ մրցաշարից հետո չի՛ վճարելու նաեւ նրանց գումարները։
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 00.43-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,5 մագնիտուդով հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնային գուտում կազմել է 3 բալ:
Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակիչ, 28-ամյա Արթուր Մուրադյանը, վարելով Mercedes ML 320 մակնիշի 24 ՏԼ 222 համարանիշի ավտոմեքենան, Հրաչյա Քոչար փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթեզրին գտնվող յուղման կետի տաղավարին:
Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Բադալյանին ընտրողներն ավելի շատ ճանաչում են ոչ թե որպես պատգամավաոր, այլ Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի:
Շքեղության սիրահար եպիսկոպոսի մասին լուրերը հասել են Վատիկան: Դա, ինչ խոսք, հակասում է Ֆրանցիսկոս Պապի համեստ կենսակերպին, ինչով նա փորձում է օրինակ ծառայել:
Անտառային հատվածի կառավարում եւ իրավակիրառում» (FLEG II) կոչվող ծրագիրը Եվրամիության կողմից ֆինանսավորվում է 2013 թ-ից: Երկրորդ փուլի (2013-2016թթ.) ընդհանուր բյուջեն կազմում է 9 մլն եվրո:
Ինչ վերաբերում է Ձեր անվտանգությունն ապահովելուն, ապա այն պետք է կազմակերպվի «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան և դրանով նախատեսված կարգով, եթե դրա անհրաժեշտությունը կա:
Տիգրան Վիրաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով` պաշտոնական փաստաթղթեր է կեղծել և առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում է կատարել:
168.am-ի հետ զրույցում Կարեն Հակոբյանն ասաց, որ դիտորդական խումբ է գնացել ՔԿՀ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են արձագանքել. «Ոնց հասկացա, ինչ-որ բուժօգնություն ցուցաբերվել էր, բայց ավելի կոնկրետ հարցում եմ արել մեկուսարանի ղեկավարին: Կստանամ կոնկրետ պատասխանը, և արդեն ավելի կոնկրետ կհասկանանք»:
«Մարտինը մեղավոր չի եղել, «գոմիկն» է կռիվ հրահրել». «Էդ գոմիկն եկել ա, էս տղաներին յազվա ա եղել՝ կպռշկվել ա, ռակի պես կպել ա տղերքին, նրանք էլ դրանից պրծնելու համար ստիպված մի երկու հատ սիլլա են տվել, ծեծել են, որ փախնի իրանցից»։
Համացանցում լայնորեն տարածված այդ հոդվածը այլ կերպ չեմ կարող կոչել, քան տեղեկատվական անհեթեթություն: Կարծում եմ` հոդվածագիրը պետք է պատասխանատվության զգացում ունենա և նման մտացածին ու սադրիչ նյութերով չջանա իր հեղինակությունը հավելել: Չարամիտ է նյութի նպատակը:
1958 թվականի սեպտեմբերի 2-ին Սասնաշեն գյուղի երկնքում ուժգին պայթյուն որոտաց: Փողոց դուրս եկած բնակիչներն ամպերից ցած նկատեցին այրվող ինքնաթիռը և նրա շուրջը պտույտներ գործող կործանիչներ: Լսվում էին նաև կրակոցի ձայներ:
Ամիսներ առաջ ՀՀ փաստաբանների պալատի 46 անդամներ նախաձեռնող խումբ էին կազմել և Հայաստանի դատական համակարգում տիրող ապօրինությունների, անարդարության, կամայականությունների դեմ արդեն երկրորդ անգամ գործադուլ արել:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1989 թ. ծնված Անի Բ.-ն է, որը ժամը 21.00-ին ոստիկանությունում հաղորդում է տվել:
Հոկտեմբերի 16-ին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ին, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Նախագծերի դեմ փաստաբաններն արդեն ստորագրահավաք են սկսել: Հայտարարությամբ փաստաբանները «ոչ» են ասում պետական մարմնի կողմից փաստաբանների հաշվառման գրանցամատյան ներդնելու և տարեկան 60.000 դրամ պետական տուրք վճարելու պարտականություն նախատեսող նախագծերին, հայտարարում են, որ չեն հաշվառվելու պետական մարմինի կողմից վարվող գրանցամատյանում և չեն վճարելու պետական տուրք, պահանջում են փաստաբանների պալատից պետական գրանցամատյանում փաստաբանների հաշվառման հետ կապված որևէ գործողություն չիրականացնել: