Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը այց է կատարել պաշտպանական հատված, որտեղ կատարվում են որոշակի բացառիկ օպերատիվ գործողություններ

Երեկ երեկոյան ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը աշխատանքային այց է կատարել հայկական զինված ուժերի այն ստորաբաժանումների պաշտպանական հատված, որտեղ կատարվում են որոշակի բացառիկ օպերատիվ գործողություններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախարարը տեղում մանրակրկիտ ծանոթացել է իրավիճակին, լսել է համապատասխան հրամանատարների զեկույցները, խորհրդակցություն է անցկացրել այն ստորաբաժանումների հրամանատարների հետ, որոնք իրականացնում են այդ աշխատանքը սահմանագոտու համապատասխան հատվածում: ՊՆ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան հանձնարարականներ»,-գրել է ՊՆ մամլո խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031