Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Արարատի մարզի Այգեստան գյուղում. կա 1զոհ 2 վիրավոր. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` հուլիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03.30-ի սահմաններում նույն մարզի Գետազատ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Վարդան Առաքելյանն իր վարած ВАЗ 21.07 մակնիշի 34 ՏF 844 համարանիշի ավտոմեքենայով Այգեստան գյուղում բախվել է նույն գյուղի բնակիչ 24-ամյա Վարդան Հարությունյանի վարած Opel մակնիշի 34 NM 488 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով, ВАЗ 21.07-ի վարորդ Վ. Առաքելյանը տեղում մահացել է , իսկ նրա ուղևոր՝ համագյուղացի 26-ամյա Վարուժ Բաբայանն ու Opel -ի վարորդ Վ. Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս