Բաժիններ՝

Ռուսաստանի Ռյազանի մարզում աղետի ենթարկված թեթեւ շարժիչով ինքնաթիռում հայեր են եղել

LifeNews –ի փոխանցմամբ` Ռուսաստանի Ռյազանի մարզի Սպասկի շրջանում թեթեւ շարժիչով ինքնաթիռի աղետի հետեւանքով չորս մարդ է զոհվել: Ինքնաթիռի օդաչուն եղել է 1958 թվականին ծնված Էդուարդ Ռուստամյանը, ուղեւորները` Վալերի Բարանովը (ծնված 1968 թվականին) եւ Կարեն Հարությունյանը (ծնված 1981 թվականին): Նրանց հետ օդանավում գտնված Հայաստանի քաղաքացու ինքնությունը դեռեւս չի պարզվել:

Նախնական տեղեկություններով` օդանավն ընկել է Տրոիցա բնակավայրից ոչ հեռու գտնվող լճակում: Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանում էր զոհված օդաչուին: Թռիչքը կատարվել է Սպասկի շրջանի Պանինո գյուղից: Օդանավի կործանման պատճառները դեռեւս հայտնի չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031