Վրաերթի հեղինակը, ով ներկայացել էր՝ որպես ԼՂՀ կառավարության սննդի բաժնի պետ, ստել է. նա ԱԱԾ աշխատակից է. shamshyan.com
SHAMSHYAN.com-ը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի մասին տեղեկատվությունը տարածել է այն բանից հետո, երբ վրաերթի հեղինակ Է.
Հարությունյանը հիվանդանոցում հայտարարել է, որ ինքը աշխատում է ԼՀՂ կառավարության սննդի բաժնում՝ որպես այդ բաժնի պետ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակից է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն, քանի որ հաստատվել է տեղեկությունը, որ Է. Հարությունյանը ԱԱԾ աշխատակից է:
Կարծում ենք, որ ՀՔԾ-ում կպարզվի նաև, թե ինչու է նա ներկայացել որպես ԼՂՀ կառավարության սննդի բաժնի պետ:
Մանրամասներն՝ այստեղ