78-ամյա տղամարդը կյանքը վտանգելով՝ շնագայլից փրկել է հարևանուհուն
tesankyun.am-ը գրում է. Հուլիսի 10-ի երեկոյան,ժամը 20-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, Դովեղ տանող ճանապարհի մոտ շնագայլը հարձակվել է այդ թաղամասում բնակվող, 1961թ. ծնված Դոնարա Ղարսյանի վրա, կծել նրա ձախ ոտքը, կնոջ ձախ ձեռքն առել երախի մեջ, կծել 3 մատները:
Հարեւանուհուն օգնության է հասել 1936թ. ծնված Ալբերտ Գիշյանը, ով իրեն վտանգելով՝ ձեռքը մտցրել է շնագայլի բերանը, ազատել կնոջը,ապա եւ խեղդել գազազած կենդանուն:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ դեպքից մեկուկես ժամ անց Ալբերտ Գիշյանն ու Դոնարա Ղարսյանը բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժգնություն են ստացել: Ալբերտ Գիշյանի եղբայրը՝ Լեւոն Գիշյանը հայտնեց,որ Ալբերտ Գիշյանը եւ Դոնարա Ղարսյանը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ամեն օր սրսկվում են, քանզի կատաղած շնագայլի կծումներից վիրուս կարող էր անցնել: