Պետրոս Ղազարյանը անսպասելի կերպով պարզել է, որ իր մեքենան կալանքի տակ է
Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Առավոտյան մտնում եմ ոստիկանություն ,պետք է թուղթ վերցնեի, որ ավտոմեքենաս կալանքի տակ չի: Մոտենում եմ, խնդրում եմ թուղթը տալ: Սիրալիր բարևում են,հարցում են անում և ի՞նչ…
Պարզվում է՝ ավտոմեքենաս ապրիլ ամսից կալանքի տակ է, էլի մեր ԴԱՀԿ-ի թեթև ձեռքով: Ոչ մի ծանուցում ինձ չի հասել,եթե պատահաբար, բանկ տանելու համար պետք չգար այդ տեղեկանքը, չէի իմանա ,որ ավտոմեքենաս էս էլ քանի ամիս կալանքի տակ է:
Հիմա ուզում եմ դիմել մեր վարչապետին,նախագահին,արդարադատության նախարարին՝ մինչև ե՞րբ պետք է էս իրավական բեսպրեդելը շարունակվի, մինչև ե՞րբ պետք ա մարդ իրեն ստորացված զգա սեփական պետությունից: Եթե էս տարրական հարցը ամիսներ շարունակ լուծում չի ստանում, բա մնացած դժվար հարցերն ո՞նց եք անելու։
Ինչքա՞ն պետք է առանց ծանուցվելու մեր հաշիվները, գույքը կալանքի տակ հայտնվեն, ինչքա՞ն պետք է դրա համար ոչ ոք պատասխան տա»: