Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում hուլիսի 13-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ` 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
15-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-14-ին կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Երևանում hուլիսի 13-ին երեկոյան ժամերին, 14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն: 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն