Ամուսնալուծված ընտանիքների երեխաների իրավունքները պարզաբանում է փաստաբանը. «Փաստինֆո»
Ինչպե՞ս է որոշվում երեխային ալիմենտ վճարելու չափը, երեխայի ծնողներից մեկն իրավունք ունի՞առանց մյուս թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել: Ամուսնալուծված ընտանիքների երեխաների իրավունքները «Փաստինֆո»-ի խնդրանքով պարզաբանում է փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը:
-Ինչպե՞ս է որոշվում երեխային ալիմենտ վճարելու չափը և նվազագույնն ինչքա՞ն է կազմում:
-Ալիմենտ վճարելու հարաբերությունները սահմանված են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածով: Օրենքը սահմանել է ալիմենտ որոշելու երկու տարբերակ: Առաջինը, երբ ծնողը ստանում է կայուն եկամուտ, մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխաների համար՝ մեկ երրորդը և երեք և ավելի երեխաների համար՝ ոչ ավելին քան կեսը։ Սակայն նախատեսված է նորմ, որ ալիմենտի գումարը չի կարող պակաս լինել 10 000 ՀՀ դրամից։
Մեծացվելը հասկանալի է, երեխայի լավագույն շահը ապահովման տեսանկյունից կարող է ալիմենտի չափը մեծացվել, իսկ փոքրացումը այն դեպքերում է տեղի ունենում, երբ բնականակաբար ալիմենտը երբեք չի կարող լինել ծնողներից մեկի հարստանալու միջոց, դա ընդամենը ապրուստի միջոց է և երբ որ ծնողներից մեկի գույքային դրությունը կամ եկամուտը այնպիսին է, որ դրանից անգամ ածանցված մեկ քառորդը դա ահռելի գումար կկազմի, ալիմենտի նպատակներին ոչ համապատասխան, ապա այդ համամասնությունը նույնպես կարող է փոխվել:
Օրենքն ունի այն տրամաբանությունը, որ անհրաժեշտ է ալիմենտի չափը որոշելուց հնարավորինս ապահովել երեխայի գույքային դրության անփոփոխությունը, կենսապայմանների անփոփոխությունը:
Այսինքն՝ երեխան պետք է հնարավորին անցավ անցնի ծնողների առանձին ապրելու պահը, երեխայի վրա, ինչպես նաև նրա կենսապայմանների վրա այդ փոփոխությունը պետք է օրենքի տեսանկյունից հնարավորինս չազդի:
Իսկ երկրոդ ձևն ալիմենտի չափը կայուն դրամական գումարով սահմանելն է, սա այն դեպքում է կիրառվում, երբ չկա որոշակի կանոնավոր կայուն եկամուտ, կամ կայուն եկամտով ալիմենտի չափ սահմանելը դժվար է այս դեպքում վաստակից ածանցված ալիմենտ սահմանելը դժվար է, սահմանվում է կայուն դրամական գումարով ալիմենտը, իսկ այդ չափը որոշում է դատարանը: Մեր դատական պրակտիկան ձևավորված այն ուղղությամբ է գնացել, որ ներկայումս 20 000-30 000 հազար ՀՀ դրամից պակաս այդ գումարը չի կազմում, այսինք նվազագույնը մեկ երեխայի համար այդքան վճռվում է:
-Չվճարելու դեպքում ի՞նչ է «սպառնում» անձին:
– Օրենքը նախատեսում է ալիմենտ չվճարելու մի քանի հետևանքներ, դրանցից առաջինը ծնողական իրավունքից զրկելն է: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածը սահմանում է ծնողական իրավունքից զրկելու դեպքերը և հենց տվյալ հոդվածի առաջին մասի «ա» կետով սահմանված է. ծնողը, ով խուսափում է ալիմենտ վճարելուց այդ ծնողի ծնողական իրավունքները կարող են դադարեցվել և զրկվել այդ իրավունքներից, բնականաբար դա չի կարող նշանակել ալիմենտ վճարելու պարտավորությունից ազատում, այսինքն՝ նա ալիմենտ վճարելու պարտավորություն շարունակում է ունենալ ծնողական իրավունքներից զրկվելու պարագայում: Իսկ մյուսը քրեական պատասխանատվություն է, քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ ապրուստի միջոց տրամադրելուց չարամիտ խուսափելու համար, և ըստ էության նախատեսում է 3 և ավելի ամիս ապրուստի միջոց չտրամադրելու համար քրեական պատասխանատվություն:
– Ո՞ր դեպքերում կարող են ծնողները զրկվել ծնողական իրավունքից
– ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածը, երբ նախատեսվում է ալիմենտի վճարելուց խուսափելու իրավական հետևանք, որպես ծնողական իրավունքներից զրկվելը, այնուհետև ծնողի կողմից ծննդատնից երեխային վերցնելուց հրաժարվելու դեպքը, երեխայի նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելը, թմրամոլությամբ, թունամոլությամբ, ալկոհոլիզմով տառապելու հետևանքով երեխայի վրա բացասական ազդեցություն թողնելը, երեխայի նկատմամբ բռնություն գործադրելը, բազմաթիվ այլ դեպքեր, որոնց դեպքում հնարավոր է, որ ծնողը զրկվի ծնողական իրավունքներից:
-Ամուսինների համատեղ և առանձին ապրելու պարագայում ծնողներից որևէ մեկը կարող է առանց մյուսի թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել:
-Այո՛, ծնողներից մեկը կարող է առանց մյուսի թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել: Երեխային հանրապետությունից դուրս տանելու միակ նախապայմանը երեխայի անձնագիր ունենալն է , անձնագիր ունենալով հանդերձ կարող է անարգել հատել ՀՀ սահմանը, երկրից դուրս գալ: Իսկ անձնագիր տրամադրելու ընթացակարգը ՀՀ-ում մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է ծնողներից մեկի դիմումով:
Մանրամասներն՝ այստեղ