Բաժիններ՝

Հակառակորդը կրակում է Ճամբարակի ուղղությամբ. news.am

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում արդեն մի քանի օր հնչում են կրակոցներ, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ որ Տավուշում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը, վերջին շրջանում ադրբեջանական կողմն ակտիվացել է, մեծ մասամբ կրակում են քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի ուղղությամբ:

«Ադրբեջանական դիրքերին ավելի մոտ է Վերին Ճամբարակ թաղամասը, սակայն ամեն դեպքում քանի որ մեր դիրքերն ավելի բարձր են, դրա համար այդքան վտանգավոր չէ դրությունը, ինչպես որ օրինակ Տավուշի մարզում է»,- ասաց նա:

Քաղաքապետի խոսքով՝ բարեբախտաբար մարդկային զոհեր եւ վիրավորներ չկան, նյութական վնասներն էլ շատ չեն. «Կրակում են տարբեր տրամաչափի զենքերից են կրակում, վնասվել են պատուհաններ, դռներ, բայց դե քիչ են վնասները: Այս պահին հանգիստ է»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս