Բաժիններ՝

ՀՀ ՊՆ փոխնախարարը լարվածության կտրուկ աճի մասին իրազեկել է ռազմական կցորդներին

Օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին: Հանդիպման նպատակը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով վերջին օրերի լարվածության կտրուկ աճի մասին ռազմական կցորդներին իրազեկելն էր:

Դավիթ Տոնոյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից դիվերսիոն հետախուզական ու դիպուկահար գործողությունների ակտիվացման և հայկական կողմի պատասխան քայլերի մասին առկա իրողությունները, կցորդների հետ կիսեց պաշտպանության նախարարության գնահատականներն ու ենթադրությունները լարվածության ներկայիս աճով Ադրբեջանի հետապնդած նպատակների, հետագա գործելակերպի, ինչպես նաև հայկական զինուժի հնարավոր պատասխան գործողությունների մասին:

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ռազմական կցորդներին հորդորեց պաշտոնական խողովակներով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ներկայիս լարվածությունը նվազեցնելու և հարևան երկրին իրավիճակը թեժացնող ու սադրիչ նոր գործողություններից հետ պահելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031